Browse results
Ամփոփում
Շարունակելով միջնադարագիտական ու հայագիտության տարբեր ոլորտների գրքերի հրատարակությունը, Մատենադարանը 2021 թ. հրատարակել է 16 նոր գիրք, որոնք ներկայացնում են միջնադարյան պատմության, ձեռագրագիտության, բանահյուսության, քաղաքաշինության, միջազգային հարաբերությունների, տնտեսության, տիեզերագիտության, բժշկագիտության կարևոր ու հետաքրքիր ուսումնասիրություններ: Հրատարակվել են նաև « Բանբեր Մատենադարանի » հանդեսի երկու նոր համարներ, որտեղ նույնպես կարելի է ընթերցել թվարկյալ ոլորտներին առնչվող ուշագրավ ուսումնասիրություններ: Գրքերի ու ամսագրերի թվային տարբերակները կարելի է ընթերցել www.matenadaran.am կայքի « Թվային գրադարան » բաժնում:
Abstract
The earliest attestation of the toponym Taghavard, from Artsakh’s Martuni region, dates back to the 17th century. This coincided with the founding of Avetaranots, the settlement of Varanda’s rulers Melik-Shahnazaryan. Taghavard is located on the right bank of the Köndalan river and to the roads to Avetaranots. This article discusses the identical meaning of river-name Köndalan with the place-name Taghavard and the important role for its interpretation. Taghavard’s geographic location and its function as an entrance to Melik’s settlement deduced the meaning of the toponym as a “corridor pavilion.”
Ամփոփում
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանը իր գիտակրթական ու թանգարանային գործունէութեանը զուգահեռ իրականացնում է նաև հրատարակչական աշխատանքներ: Մատենադարանում հրատարակութեան պատրաստուող գրքերը ընդգրկում են հումանիտար գիտութիւնների գրեթէ բոլոր ոլորտները՝ պատմագիտութիւն, միջնադարագիտութիւն, հայագիտութիւն, արուեստագիտութիւն, ձեռագրագիտութիւն, գրականագիտութիւն, եւ այլն։ Այս յօդուածը կ՚ամփոփէ 2020 տարուայ տպագրուած այն գիրքերը։ 2020 թուականին և նախորդ տարիներին Մատենադարանում հրատարակուած գրքերի թուային տարբերակները կարելի է ընթերցել
Ամփոփում
Հայոց Համշէն գաւառի մասին հայ պատմագրութիւնը կցկտուր տեղեկութիւններ է հաղորդում։ Այս բացը լրացնում են XV–XVII դդ. Համշէն գաւառի Քոշտենց, Խուժկա, Խաչիկ հոր եւ Ջիմիլի վանքների համշէնցի գրիչները։ Ընդօրինակած ձեռագրերի յիշատակարաններում նրանք թողել են արժէքաւոր վկայութիւններ գաւառի հայկական կիսանկախ իշխանութեան, քաղաքական, հոգեւոր-մշակութային կեանքի, բնակչութեան զբաղմունքի, ժողովրդական հաւատալիքների, լեզուական վիճակի, տեղանունների եւ անձնանունների մասին։ Յիշատակարաններում հեղինակներն իրենց գրանցած դէպքերի ժամանակակիցն ու ականատեսն են։ Նրանք երբեմն փոխանցում են այնպիսի հաւաստի մանրամասներ, որոնք տեղ չեն գտել պատմագրական երկերում։ Համշէնցի գրիչները հոգեւոր գործիչներ էին և վանքերում պահպանել ու զարգացրել են հայ գրչութեան բազմադարեան արուեստը։ Համշէնի հոգեւոր թեմը, ենթակայ լինելով Կ. Պոլսի պատրիարքութեանը, մաս է կազմել Հայ Առաքելական եկեղեցու։ Իսկ Համշէնցի գրիչներ՝ ընդօրինակելով կիրառական նշանակութիւն ունեցող ձեռագրեր, միաժամանակ շրջանառել եւ սերունդներին են աւանդել հայ հոգեւոր գրականութիւնը, քարոզելով առաքելադաւան եկեղեցու հաւատամքը` ձգտելով գաւառը զերծ պահել քաղքեդոնականութեան եւ իսլամացման վտանգից։
Ամփոփում
Կիլիկեան Հայաստանի պատմութեան ուսումնասիրողները մինչ օրս անբավարար ուշադրութիւն են դարձրել այս պետութեան տեղագրական և պատմաաշխարհագրական նկարագրութեանը։ Հայկական պետութեան բազմաթիւ ամրոցների աշխարհագրական տեղադրութեան եւ ճարտարապետական դիմագծի վերաբերեալ միայն սուղ տեղեկութիւններ ունենք։ Կիլիկեան Հայաստանի շատ բերդամրոցների մասին էլ առհասարակ տուեալների չենք տիրապետում։ Անշուշտ, իրավիճակը բոլորովին այլ կը լինէր, եթէ հայագիտութիւնը զանազան պատմական աղբիւրներից իրեն յայտնի տեղեկութիւնները առկայ հնագիտական տուեալների հետ համեմատելու եւ համադրելու հնարաւորութիւն ունենար։ Պատճառներից մէկն էլ այն է, որ հայագէտները մինչ օրս հիմնականում անտեսել են օտար սկզբնաղբիւրները։ Տուեալ դէպքում խօսքը մասնաւորապէս միջնադարեան մուսուլմանական պատմաաշխարհագրական գրականութեան մասին է, որ պարունակում է թեմայի վերաբեալ հայագիտութեանը մինչ այժմ անյայտ կամ քիչ յայտնի որոշ կարեւոր տեղեկութիւններ։ Սոյն յօդուածը նուիրուած է մի ծովափնեայ բերդամրոցի, որի մասին հայկական աղբիւրներն առհասարակ լուռ են։ Այնուամենայնիւ, ժամանակի մուսուլմանական եւ այլ օտար աղբիւրներում եւ վաւերագրերում պահպանուել են թէկուզեւ շատ կցկտուր, բայց կարեւոր տեղեկութիւններ նրա պատմութեան վերաբերեալ։ Ֆրանկները ծովափնեայ այս բերդամրոցը Կանամելլա կամ Կարամելլա են անուանել։ Արաբալեզու պատմագրութեան մէջ այն ալ-Թինի կամ Հիսն ալ-Թինաթ է կոչուել։ Փորձ է արուած մէկտեղ հաւաքել եւ համադրել Թ.-ԺԴ. դդ. արաբալեզու եւ այլ օտարալեզու պատմական եւ աշխարհագրական երկերում, ուղեգրութիւններում, վաւերագրերում եւ քարտէզներում այս ծովափնեայ բերդամրոցի վերաբերեալ պահպանուած բոլոր վկայութիւններն ու յիշատակութիւնները։